YMCA Armenia

Հայաստանի ԵՄՔԱ

ՈՒժեղացնում ենք երիտասարդներին, Հզորացնում համայնքներ

ԵՄՔԱ-ն աշխարհի ամենահին ու ամենամեծ երիտասարդական կազմակերպությունն է

ԵՄՔԱ-ների Հայկական Ազգային Միությունը՝ Հայաստանի ԵՄՔԱ-ն, Հայաստանում գործող ԵՄՔԱ կառույցներին աջակցող, դրանց միավորող և միջազգային հարթակներում Հայկական շարժումը ներկայացնող կազմակերպություն է:

ԻՆՉ ԵՆՔ ԱՆՈՒՄ

Յուրաքանչյուր ոք պետք է հավասար հնարավորություն ունենա բացահայտելու, թե ով է ինքը և ինչ կարող է դառնալ:

Մեր ծրագրերն ու ծառայությունները կենտրոնացած են մեր առաքելության հիմնական ոլորտների վրա, որոնք օգնում են երիտասարդներին հասնել իրենց նպատակներին և միևնույն ժամանակ  ամրապնդել համայնքները: Մեր առաջարկներից դուք կարող եք գտնել ձեզ անհրաժեշտ աջակցությունը, ինչպես նաև ներգրավվել՝ օգնելով ինքներդ ձեզ և ձեր շրջապատին ավելի կատարյալ լինելու համար:

Տեղական ԵՄՔԱ-ներ

Անկախ նրանից, թե ով եք, կամ որտեղից եք, յուրաքանչյուրն արժանի է իր ողջ ներուժն օգտագործելու հնարավորությանը:

  • ԵՄՔԱ Կամավորներ
  • Պատանեկան առաջնորդական ակումբներ
  • Սրտից - սիրտ

Անցում դեպի Գյումրու ԵՄՔԱ կայք

  • Երեխաների խնամք
  • Մանկապարտեզ
  • Երիտասարդական մարզական ծրագրեր
  • Մասնագիտական ուսուցման խմբեր
  • Ագրո ուսուցում
  • Սկաուտներ
  • Հյուրասենյակներ
  • Ճամբարներ

Անցնել դեպի Սպիտակի ԵՄՔԱ կայք

  • Բասկետբոլի բակային թիմեր

Անցում դեպի Երևան ԵՄՔԱ

Ինչ է ԵՄՔԱ

ԵՄՔԱ անվանումը հապավում է՝ Երիտասարդ Մարդկանց Քրիստոնեական Ասոցիացիա:  Միավորում և օգնում է երիտասարդներին բարի գործ կատարել՝ բարելավելու իրենց, իրենց համայնքները և բարելավելու իրենց աշխարհը:

ԵՄՔԱ-ն աշխարհի ամենահին և ամենամեծ երիտասարդական կազմակերպությունն է: Հիմնադրվել է Լոնդոնում 1844 թվականին: Այն այժմ հասել է տարեկան սպասարկելով ավելի քան 65 միլիոն մարդու 120 երկրներում: ՈՒնի խորը արմատներ համայնքներում, տասնամյակների փորձ, գլոբալ ցանց, ինչը հնարավորություն է տալիս զարգանալ երիտասարդներին և համայնքներին: Այն ունի մոտ 90000 աշխատակից, մոտ 920000 կամավոր և 12000 մասնաճյուղ ամբողջ աշխարհում։

ԵՄՔԱ-ի տեսլականը մի աշխարհ է, որտեղ յուրաքանչյուր մարդ լինելով ստեղծագործ, ապրում է ներդաշնակ ինքն իր և հասարակության հետ:
Նրա առաքելությունն է հզորացնել երիտասարդներին և համայնքներին՝ կառուցելու արդար, կայուն, հավասար իրավունքների ու հնարավորությունների, ներառական աշխարհ, որտեղ յուրաքանչյուր մարդ կարող է զարգանալ մարմնով, մտքով և հոգով:

ԵՄՔԱ-ն Հայաստանում

1883-1923 թվականներին ԵՄՔԱ-ներ գործել են Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում եւ Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում։ Դրանք դադարել են գործել Հայերի և մյուս Քրիստոնյաների նկատմամբ կատարված ցեղասպանության ու բռնաճնշումների արդյունքում նրանց ուղղակի բացակայության պատճառով: ԵՄՔԱ ԱՄՆ կամավորներ աշխատել են 1918-20թ.թ. Գյումրու, Սևանի և Երևանի մանկատներում:

ԵՄՔԱ վերածնունդը Հայաստանում  ուղիղ կապ ունի 1988թ-ի Սպիտակի երկրաշարժի հետ: ԵՄՔԱ-ն առաջին օտարերկրյա կազմակերպություններից էր, որը օգնություն է ցուցաբերել երկրաշարժից տուժածներին: Y Care International-ը՝ Անգլիական ԵՄՔԱ բարեգործական կազմակերպությունը, երկրաշարժից հետո մի քանի տարի Հայաստանում իրականացրել է մի շարք մարդասիրական ծրագրեր՝ ներառյալ Ջորջ Բայրոնի անվան թիվ 20 դպրոցի կառուցումը Գյումրիում: Որպես կազմակերպություն սկսվել է Գյումրիում մի խումբ երիտասարդների կամավոր նախաձեռնությւոնով: YCare-ի աջակցությամբ ստեղծվեց Հայկական ԵՄՔԱ գրասենյակը Երևանում: 1994-ից 1996 թվականներին ԵՄՔԱ-ներ կազմավորվեցին նաև Սպիտակում, Վանաձորում, Վարդենիսում և Երևանում: Այս Տեղական ԵՄՔԱ-ների կողմից 1996 թվականին ստեղծվեց ԵՄՔԱ-ների Հայկական Ազգային Միությունը: Բացի տեղերում կատարվող կրթական ու զարգացման ծրագրերից ԵՄՔԱ-ն մեծ աշխատանք է կատարել երկրաշարժի հետևանքների լուծման ու ադրբեջանից տեղահանված փախստականներին կացարանով ապահովելու, ինտեգրվելու ու սոցիալական մի շարք այլ հարցերում:  

Հատուկ շնորհակալություն ԱՄՆ-ից Սու, Մարթա և Մարգո Արամյաններին Փամբակում Արամյան ճամբարի և Վանաձորի ԵՄՔԱ-ի շենքերի կառուցմանը աջակցելու և մի շարք ծրագրեր, այդ թվում նաև հետագա Սիրիահայ երիեխաների ճամբարին ֆինանսական օգնություն ցուցաբերելու համար:

2001-ից սկիզբ առած Cevi Zurich և Սպիտակի ԵՄՔԱ գործընկերությունը մեծ ազդեցություն է ունեցել Սպիտակի  և նրա հարակից շրջանների հազարավոր երեխաների, երիտասարդների, ընտանիքների համակողմանի զարգացմանը: Այս գործընկերության արդյունքում կառուցվել է ՙՙԱպագայի տուն՚՚ Սպիտակի ԵՄՔԱ կենտրոնը: 

2013-ից 2020թ. գործել է Սիրիահայերի ԵՄՔԱ-ն Երևանում:

 

Հայաստանյան ԵՄՔԱ-ների գործընկերները

Scroll to Top