Լինենք միասին
Չնայած, որ մենք բոլորս տարբեր ենք, այստող մենք միասին ենք:
ԵՄՔԱ-ն հենց դրա համար է:
Այստեղ դուք կգտնեք մարդկանց, ովքեր ձեզ հետ կիսում են կյանքի մի կտորը և միասին աճում:
Դուք կգնահատեք և վստահություն կզգաք, կարող եք նոր բաներ փորձել և պատասխանատվություն ստանձնել:
Սա ուժեղացնում է ձեզ և հնարավորություն է տալիս զարգացնելու ձեր ներուժը:
Միասին փնտրում և գտնում ենք ուրախություն և բարեկամություն, հավատ և արդարություն, հույս և իմաստ, հոգատարություն և պատասխանատվություն:
ԵՄՔԱ-ին ներգրավվելու շատ եղանակներ կան՝ անդամակցությունից և ծրագրի մասնակցությունից մինչև կամավորություն և դրամահավաք: Ընտրեք այն ուղին, որը ձեզ ամենաշատն է հետաքրքրում և կապվեք ձեր ԵՄՔԱ-ի հետ: Իսկ եթե ձեր տարածքում չկա գործող ԵՄՔԱ՝ կապվեք մեզ հետ:
Մենք Ձեր կարիքն ունենք
Մենք ապավինում ենք մեր անդամներին, ծրագրի մասնակիցներին, դոնորներին և կամավորներին, ովքեր կաշխատեն մեր կողքին՝ համայնքները հզորացնելու համար: Անկախ նրանից, թե Դուք որն եք ընտրում՝ ցանկանում եք ուսուցանել երիտասարդներին, բարելավել ձեր հարազատների առողջությունն ու բարեկեցությունը կամ աջակցել ձեր հարևաններին, Ձեր ներգրավվածությունը ԵՄՔԱ-ին օգնում է իրականացնել դրական և բովանդակալից փոփոխություններ:
Մասնակցեք մեր միջոցառումներին
Մեր ակումբները, խմբերը, կենտրոնները, ճամբարներն ու միջոցառումները բաց են անդամների և լայն հանրության համար: Ստուգեք, թե ինչ է առաջարկում ԵՄՔԱ-ն ձեր տարածքում և մի հապաղեք տեղեկացնել մեզ, որ հետաքրքրված եք մասնակցել դրանց:


Դարձեք ԵՄՔԱ անդամ
Մեր միջոցառումների և ծրագրերի կանոնավոր մասնակից ե՞ք։ Ձեզ դուր է գալիս ԵՄՔԱ-ի առաքելությունն ու նպատակները, և ցանկանում եք միանալ մեզ: Դիմեք մեզ, կամ Ձեր տարածաշրջանային ԵՄՔԱ-ին անդամակցելու համար:
Մասնակցեք որպես կամավոր
Ձեզ դուր է գալիս օգնել: Չե՞ք ուզում պարզապես սպասել, թե ինչ են պատրաստում ձեզ համար ուրիշները: Տեսեք, թե ԵՄՔԱ-ն ինչ է անում ձեր տարածքում և ընտրեք, թե ինչով կարող եք օգնել: Եթե մտքում ունեք ձեր սեփական ծրագիրը, որը ԵՄՔԱ-ն կարող է ներառել իր գործունեության շրջանակում, փորձեք քննարկել գաղափարը ԵՄՔԱ-ի ամենամոտ կազմակերպության ղեկավարության կամ մեզ հետ:


Աջակցեք մեզ
ԵՄՔԱ-ի կողմից կազմակերպվող ծրագրերն ու գործունեությունը հիմնված են ոչ միայն մեր հրաշալի կամավորների աշխատանքի, ջանքերի և խանդավառության վրա: Աջակիցներն ու դոնորները նույնպես շատ կարևոր են մեր կատարած աշխատանքի համար, և մենք գնահատում ենք յուրաքանչյուր օգնություն: Մենք օգտագործում ենք նվիրաբերված միջոցները երեխաների և երիտասարդների հետ մեր աշխատանքը ապահովելու և բարելավելու համար: Շնորհակալ ենք Ձեր աջակցության համար։