tensing

 

Թենսինգի գաղափարը

– Ընդհանուր համաձայնեցված -

 

Հակիրճ

Թենսինգը ԵՄՔԱ (Երիտասարդ Մարդկանց Քրիստոնեական Ասոցիացիա) և ԵԿՔԱ (Երիտասարդ Կանանց Քրիստոնեական Ասոցիացիա) շարժումների միջազգային երիտասարդական ծրագիր է, որը, իր ուշադրության կենտրոնում պահելով երիտասարդ մարդկանց, թույլ է տալիս նրանց ինքնաարտահայտվել՝ ստեղծագործական կատարողական արվեստի միջոցով օգտագործելով իրենց սեփական մշակույթը:

 

Հիմնական նպատակներ

Հիմքում ընկած խնդիրներն են առաջնորդության ուսուցումը, ժաղովրդավարության ուսուցումը և մարմնի, մտքի և հոգու անհատական և սոցիալական զարգացումը: Թենսինգը հրավիրում է երիտասարդներին ստեղծագործ աշխատանքային գործընթացի, որը քրիստոնեական համատեքստում կիրառում է տարբեր մշակութային արտահայտչամիջոցներ:

Թենսինգի հիմնական արժեքները` երեք C-եր

Երեք C-երը` “Culture, Creativity and Christ” (Մշակույթ, Ստեղծագործականություն և Քրիստոս), Թենսինգի գաղափարի հավասարապես կարևոր մասերն են: C-culture – մշակույթ՝ ծանոթանալ տարբեր մշակույթների հետª չհեռանալով սեփական ժողովրդի հոգևոր արժեքներից: C-creativity - ստեղծագործականություն՝ մարդը ստեղծված է ստեղծելու, արարելու համար: C-Christ - քրիստոնեություն՝ ծրագրի հիմքում դրված է քրիստոնեության արժեքներն են:

Երիտասարդների կողմից, երիտասարդների համար

Երիտասարդներն ամենալավը գիտեն, թե իրենք՝ երիտասարդներն ինչ են մտածում, ինչի մասին են երազում, ինչ են զգում և ինչ են ուզում: Ուստի երիտասարդները պետք է ակտիվ լինեն Թենսինգի կառավարման գործում և պատասխանատվություն ստանձնեն ինքնուրույն ծրագրեր իրականացնելու համար:

Երիտասարդների պատասխանատվություն, մեծահասակների ներկայություն

Թենսինգը երիտասարդների համար է, երիտասարդներով է և ղեկավարվում է երիտասարդների կողմից: Նույնիսկ չնայած երիտասարդները պատասխանատու են ծրագրի համար, կարևոր է մեծահասակների ներկայությունը: Մեծահասակները պետք է երիտասարդ առաջնորդների համար խորհրդատուի դեր խաղան: Մեծահասակները պետք է օգնության, աջակցության և խորհրդի աղբյուր, երբ դրանց կարիքը լինի:

Ամբողջական մարդ էակ

Յուրաքանչյուր մարդ ունի որևէ տաղանդ, որ կարելի է օգտագործել Թենսինգում և բոլորին էլ պետք է հնարավորություն տալ ստեղծագործել և ակտիվ լինել մտքով և մարմնով՝ սրանով իսկ խթանելով հոգին: Սա տեղի է ունենում կատարողական արվեստի բազմազան միջոցներով, ինչպիսիք են երաժշտությունը, պարը, դրաման, տեսագրությունները և այլ ստեղծագործական արտահայտչամիջոցներ: Թենսինգ ծրագիրը կենտրոնանում է հոգով, մտքով և մարմնով <<ամբողջական մարդ էակի>> վրա: ԵՄՔԱ խորհրդանշանը եռանկյունին է, որը ցույց է տալիս, որ բոլոր կողմերն էլ հավասարապես կարևոր են:

Գործընթաց նախքան արդյունքի հասնելը

Երիտասարդներին զարգացնելու նպատակին հասնելու համար Թենսինգի ուշադրության կենտրոնում ստեղծագործ ներկայացում ստեղծելն է: Գործընթացն այն գործիքն է, որ ստիպում է բոլորին որևէ ներդրում ունենալ: Ուստի երիտասարդները պետք է զարգացնեն և՛ սոցիալական, և՛ ստեղծագործական հմտություններ: Ահա թե ինչու գործընթացն է հիմնական մասը՝ հնարավորություն տալով երիտասարդներին կանոնավոր աշխատել միասին ապահով միջավայրում, փորձելով և ձախողվելով, միմյանց մարտահրավեր նետելով, զարգանալով և աճելով, միաժամանակ արդյունք ստեղծելով, որ երիտասարդները կարող են վայելել և որով կարող են հպարտանալ: Սա նրանց ի վիճակի է դարձնում արտացոլել և արժևորել այն ձեռքբերումներ ու հմտությունները, որ ստացել են այդ գործընթացի միջոցով:

Բաց անդամություն, քրիստոնեաբարո առաջնորդություն

Թենինգը բաց է բոլորի համար՝ անկախ սեռից, հավատքից, կարողություններից և տաղանդներից, ազգային և սոցիալական ծագումից: Պարտադիր չէ լինել քրիստոնյա Թենսինգի անդամ լինելու համար: Այնուամենայնիվ, Թենսինգի քրիստոնյա համատեքստն ապահովելու համար կարևոր է, որ հիմնական առաջնորդներից առնվազն մեկը լինի քրիստոնյա: Թենսինգը ծագել է Նորվեգիայում 1968թ-ին: Թենսինգ բառը մի տեսակ լեզուների միախառնուրդ, որն այդ ժամանակ բավականին տարածված էր Նորվեգիայում: Այն բաղկացած է նորվեգերեն <<թեն>> նախածանցից (անգլերեն teen) և անգլերեն <<սինգ>> (երգել) արմատից: Սակայն TenSing-ում երիտասարդները ոչ միայն երգում են, այլ նաև պարում, խաղում, ներկայացումներ բեմադրում, կազմակերպում տարբեր միջոցառումներ եւ այլն:Առաջին Թենսինգի խումբը հիմնադրել է Կյել Գրյոները: Նորվեգական ԵՄՔԱ-ԵԿՔԱ շարժումը ցանկություն ուներ Թենսինգ ծրագիրն իրականացնել նաև այլ եվրոպական երկրներում, որոնցից առաջինը Գերմանիան էր 1986 թ-ին: Դա էլ համարվում է նորվեգական Թենսինգի ծնունդը: Դրանից հետո 1987թ-ին անց է կացվել առաջին եվրոպական Թենսինգ կոնֆերանսը: Թենսինգը ԵՄՔԱ (Երիտասարդ Մարդկանց Քրիստոնեական Ասոցիացիա) և ԵԿՔԱ (Երիտասարդ Կանանց Քրիստոնեական Ասոցիացիա) շարժումների միջազգային երիտասարդական ծրագիր է, որը ձգտում է երիտասարդներին ստիպել ինքնաարտահայտվել ստեղծագործական կատարողական արվեստի միջոցով՝ օգտագործելով իրենց սեփական մշակույթը: Թենսինգի աշխատանքը հիմնված է եվրոպական Թենսինգ խմբի անդամ երկրների միջև ընդհանուր համաձայնության վրա:

Թենսինգի գաղափարախոսությունը

Նախասիրությունների ազատ արտահայտման և փոփոխման, միմյանց սատար կանգնելու սկզբունքներին հետևելը Թենսինգի մասնակիցներին հնարավորություն է տալիս ոչ միայն ճանաչել միմյանց որպես առանձին անհատներ, այլ նաև բացահայտել նոր բաներ սեփական <<Ես>>-ի մասին: Թենսինգում դուք կարող եք գտնել ՙՈվ եմ ես՚ հարցի պատասխանը, քանի որ իր գաղափարական հիմքում այն ունի երիտասարդների մեջ քրիստոնեաբարո ապրելակերպի, ստեղծագործականության, անհատի ամբողջական (հոգի, միտք, մարմին) զարգացման եւ համամարդկային այլ արժեքների գնահատման սկզբունքներ, ինչպիսիք են փոխադարձ հարգանք, ազնվություն, պատասխանատվություն և հոգատարություն, որոնք տրվում են ազատ մոտեցման սկզբունքով՝ ՙգործընթացն ավելի կարևոր է, քան արդյունքը՚ կարգախոսով: Թենսինգին մասնակցությունը երիտասարդներից չի պահանջում պրոֆեսիոնալիզմ, այսինքն ամեն ոք կարող է իր մասնակցությունն ունենալ իր կարողությունների չափով, որն էլ ազատ հնարավորություն է տալիս մասնակիցներին ինքնաարտահայտվել, սեփական կարողությունները ներկայացնել և դրանք կատարելագործել: Այսպիսով, Թենսինգ ծրագիրը, երիտասարդներին ինքնահաստատվելու և զարգանալու համար լայն հնարավորություններ ստեղծելով, հանդիսանում է ԵՄՔԱ շարժման արժեքավոր և պահանջված ծրագրերից մեկը: