ԵՄՔԱ Հայաստանի Ընդհանուր Ժողով

1

2015թ-ի հունիսի 27-28ին Սպիտակի ԵՄՔԱ-ի <<Ապագայի տուն>> համայնքային կենտրոնում տեղի ունեցավ ԵՄՔԱ ՀԱՄ Ընդհանուր Ժողովը, որին մասնակցում էին ԵՄՔԱ ՀԱՄ Խորհրդի անդամները, աշխատակազմը, Սիրիահայ ԵՄՔԱ նախաձեռնող խմբի առաջնորդներից և 3-ական պատվիրակ տեղական ԵՄՔԱ կազմակերպություններից:

ԵՄՔԱ ՀԱՄ ԸԺ հաստատեց ԵՄՔԱ ՀԱՄ 2014թ-ի ֆինանսական և նկարագրողական հաշվետվությունները, քննարկվեցին և հաստատվեցին 2015թ-ի ԵՄՔԱ ՀԱՄ-ի 2015թ.-ի ծրագրերը և բյուջեի պլանը:  Ներկայացվեցին ԵՄՔԱ ՀԱՄ նոր՝ 2015-2018թթ. Ռազմավարական զարգացման պլանի առաջնահերթ ուղղությունները, իսկ ԸԺ-ի մասնակիցներն այդ ուղությունների իրականացմանը հասնելու կոնկրետ քայլերի առաջարկներ արեցին: Քննարկվեցին նաև տեղական ԵՄՔԱ կազմակերպությունների զարգացման առաջնահերթություննների իրականացման համար անհրաժեշտ քայլերը:

 

2 3