ԵՄՔԱ Հայաստան-Փրեթվիլ ԵՄՔԱ Փոխանակման Ծրագիր

unnamed (3)

Հունիսի 15-23 տեղի ունեցավ ԵՄՔԱ Հայաստան- Փրեթվիլ ԵՄՔԱ երիտասարդ առաջնորդների փոխանակման ծրագիրը: Այս տարի թիմը հյուրընկալվել էր Վանաձոր ԵՄՔԱ-ի Արամյան ճամբարում և սոցիալական ծառայության ծրագիր իրականացրեց Վանաձորի 3 տարբեր հաստատություններում՝ սոցիալապես խոցելի և անապահով ընտանիքների երեխաների <<Շող>> և <<Օրրան>> ցերեկային խնամքի կենտրոններում և Վանաձորի մանկատանը: Երիտասարդ առաջնորդները մշակել էին 3-ժամյա ծրագիր և երեխաների համար կենտրոններից յուրաքանչյուրում շենքային պայմաններում և բացօթյա կազմակերպեցին խաղեր, անգլերեն լեզվի ուսուցման խաղեր և ձեռքի աշխատանք: Մեր առաջնորդները երեխաների համար փոքր նվերներ և քաղցրավենիք էին բերել: Երեխաները մեր առաջնորդների հետ շատ լավ ժամանակ անց կացրեցին:

Բացի այդ ամերիկացի և հայ ԵՄՔԱ-ական առաջնորդները մեկ օրով ճանապարհորդեցին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի և այցելեցին որոշ տեսարժան վայրերում Հայաստանում: Բոլոր առաջնորդները բաժանվեցին արցունքներն աչքերին՝ իրար խոստանալով հանդիպել մյուս տարի: Ծրագիրը կշարունակվի նաև 2016թ-ին:

 

unnamed (7) unnamed (1) unnamed (5)