ԵՄՔԱ Համաշխարհային Մարտահրավեր 2015թ

1

1855թ-ին հիմնադրված ԵՄՔԱ Համաշխարհային Ալիանսը, որը հանդիսանում է աշխարհի ամենահին և ամենամեծ շարժումը, նախաձեռնել է ամենամյա Համաշխարհային մարտահրավեր միջոցառումը, որն արդեն երրորդ անգամ անց է կացվում հունիսի 6-ին՝ ԵՄՔԱ շարժման ծննդյան օրը, երբ աշխարհի բոլոր ԵՄՔԱ-ները կարող են տոնել իրենց համայնքներում ունեցած իրենց ազդեցությունը:

2015թ-ի Համաշխարհային մարտահրավերն ուղղված էր : Միջոցառումից 2 օր առաջ՝ հունիսի 4-ին, Միավորված Ազգերի Կրթության, Գիտության և Մշակույթի Կազմակերպությունը ՝ ՄԱԿԳՄԿ-ն  (UNESCO) պաշտոնապես հայտարարարեց, որ ԵՄՔԱ 2015թ-ի համաշխարհային ֆուտբոլային գլոբալ միջոցառումն անց է կացվում իր հովանու տակ:

Միջոցառումն ուներ 5 հիմնական խնդիր.

2

1. բարձրացնել ԵՄՔԱ-ի մասին իրազեկվածության մակարդակը

2. հրավիրել երիտասարդներին միանալ մեզ

3. խոսել շարժման առաքելության մասին

4. նշել շարժման ծննդյան օրը

5. ռեկորդ սահմանել

Այս տարի ավելի քան 50 երկրներ մասնակցում են ԵՄՔԱ Համաշխարհային մարտահրավերին, իսկ նրանցից 30-ից ավելին միացել են Գինեսի ռեկորդ սահմանելու փորձին:

Մայիսի 1-3-ը Վանաձոր ԵՄՔԱ-ի Արամյան ճամբարում կայացած ԵՄՔԱ Հայաստանի Երիտասարդական ֆորումի ժամանակ ձևավորված Համակարգման և Զարգացման խումբը, ոգեշնչված նախորդ 2 տարիներին այս միջոցառմանը մեր հաջող մասնակցությունից, հաստատակամորեն պնդեց, որ այս տարի ևս մենք պետք է միանանք ԵՄՔԱ Համաշխարհային մարտահրավերին: Մեր երիտասարդ առաջնորդները նույնպես Գինեսի ռեկորդ սահմանելու փորձ կատարեցին: Մենք շնորհակալություն ենք հայտնում Երևանի մարզադպրոցին մեծ աջակցության և միջոցառումը հյուրընկալելու համար:

Նույն օրը մեր գրեթե բոլոր հայկական տեղական ԵՄՔԱ կազմակերպություններն իրենց համայնքներում միաժամանակ իրականացրեցին ֆլեշմոբ՝ ԵՄՔԱ երգի ներքո պարելով: Երևան ԵՄԱՔ-ի կամավորները և սիրիահայ ԵՄՔԱ Երիտասարդ Նախաձեռնող խմբի առաջնորդներն ու կիրակնօրյա ծրագրի մասնակիցները Երևանի քաղաքապետարանից հատուկ թույլտվությամբ ֆլեշմոբն իրականացրեցին Երանի կենտրոնում՝ Հյուսիային պողոտայում:

Տեսանյութերի հղումներ.

3 4