Սիրիահայ ԵՄՔԱ երիտասարդ առաջնորդների հավաք

2

2015թ.-ի մայիսի 29-31-ը Սիրիահայ ԵՄՔԱ երիտասարդների նախաձեռնող խումբը առաջնորդների եռօրյա հավաք անցկացրեց Վանաձոր ԵՄՔԱ-ի Արամյան ճամբարում: Հավաքի հիմնական նպատակն էր քննարկել նախորդ տարվա ընթացքում կատարած աշխատանքը, հետագա ծրագրերը, թիմում ակտիվ ներգրավել նոր առաջնորդներին,  զարգացնել թիմի կարողությունները և հմտությունները, վերասահմանել իրենց դերը՝ որպես Սիրիահայ ԵՄՔԱ երիտասարդների նախաձեռնող խմբի առաջնորդներ:

Անցկացվեցին բազմաթիվ թիմային աշխատանքի, առաջնորդության, մտագրոհի վարժություններ ինտերակտիվ դերախաղերի միջոցով, որոնք և՛ արդյունավետ էի, և՛ միաժամանակ զվարճալի:

Մայիսի 31-ին Սիրիահայ ԵՄՔԱ երիտասարդ առաջնորդները ժամանեցին Սպիտակ և Սպիտակի ԵՄՔԱ-ի առաջնորդների և մասնակիցների հետ  մասնակցեցին կիրակնօրյա սկաուտական ծրագրին:

Առաջնորդների հավաքը հնարավոր չէր լինի առանց Քրիստիան Վալտիի աջակցության, որի համար հայտնում ենք մեր շնորհակալությունը:

1 3 4