ԵՄՔԱ Եվրոպայի Ընդհանուր Ժողով և Եվրոպական երիտասարդական սպեկտրի սեմինար

unnamed (2)

31 տարբեր երկրներից 130 մասնակիցներ մայիսի 14-17-ը հավաքվել էին Էստոնիայի Տալլինն քաղաքում <<Առաջընթացի տանող ուղիներ>> վերնագրված ԵՄՔԱ Եվրոպայի Ընդհանուր Ժողովին մասնակցելու նպատակով: Նրանց թվում էր նաև ԵՄՔԱ Հայաստանի գործադիր տնօրեն Հայկ Խաչատրյանը:

ԵՄՔԱ Եվրոպայի Ընդհանուր Ժողովն ուներ 2 հիմնական նպատակ. հետ նայել անցած 4 տարիներին՝ հատուկ ուշադրություն դարձնելով Եվրոպայում ներկայիս ռազմավարության հիմանական ձեռքբերումների վրա և սկսել հաջորդ՝ 2016-2020թթ. Ռազմավարական Պլանի շուրջ քննարկումներ:unnamed (1)

Ընդհանուր Ժողովի ընթացքում առավոտյան նիստերից մեկը նվիրված էր Հայոց Ցեղասպանության 100-ամյակին, Սիրիայում հայ համայնքի ներկայիս վիճակին և սիրիահայ ԵՄՔԱ Երիատասարդների Նախաձեռնող Խմբի աշխատանքին: Ներկայացվեց մի հայ աղջկա պատմություն: Փրկվելով Ցեղասպանությունից՝ նա ստիպողաբար ամուսնանում է մի թուրք գեներալի հետ: Հետագայում նա ամուսնուց փախչում է Սիրիա, ամուսնանում մի հայ տղամարդու հետ, ունենում երեխաներ, թոռներ ու ծոռներ, որոնցից մեկն այժմ սիրիահայ ԵՄՔԱ Երիատասարդների Նախաձեռնող Խմբի առաջնորդներից մեկն է: Ընդհանուր Ժողովի մասնակիցները խիստ տպավորված էին այս պատմությունից: Պատմությունը առաջացրեց շատ հարցեր և մեծ հետաքրքություն հայոց պատմության, ինչպես նաև ԵՄՔԱ Հայաստանի կատարած աշխատանքի վերաբերյալ:

Ընդհանուր Ժողովից առաջ՝ մայիսի  11-14-ը, տեղի ունեցավ Եվրոպական երիտասարդական սպեկտրի՝ (YES) սեմինարը, որը ԵՄՔԱ Եվրոպայի երիատասարդական խումբն է: Սեմինարին մասնակցում էին 50 մասնակիցներ: Երևան ԵՄՔԱ-ի գործադիր տնօրեն Լուսինե Վարդանյանը և սիրիահայ ԵՄՔԱ Երիատասարդների Նախաձեռնող Խմբի առաջնորդներից Արազ Այվազյանը ներկայացնում էին ԵՄՔԱ Հայաստանը YES սեմինարում:

.unnamed