Սիրիահայ ԵՄՔԱ Երիատասարդական ակումբներ

unnamed

Սկսած 2015թ. փետրվարից սիրիահայ Երիտասարդների ԵՄՔԱ նախաձեռնող խումբն արդեն Երևանում ունի իր սեփական աշխատանքային տարածքը: Աշխատանքային տարածք ունենալուց հետո թիմը սկսեց մտածել տարբեր թեմատիկ ուղղվածություն ուենցող ակումբներ ունենալու գաղափարի մասին: Հիմանական գաղափարը կայանում է նրանում, որ 16 և ավելի բարձր տարիք ունեցող պատանիներն ընդգրկվեն իրենց հետաքրքրության շրջանակում գտնվող ծրագրերում:
unnamed (1)
Այս պահին սիրիահայ ԵՄՔԱ-ն ունի գործող 4 ակումբ՝ Պարի ակումբ, Ձեռքի աշխատանքի ակումբ, Գրքի ակումբ, Լուսանկարչական/կինոակումբ:

Ակումբների հիմնական նպատակն է երիտասարդներին խրախուսել անել այն, ինչ սիրում են կամ այն, ինչ իրենց տարերքն է: Օրինակ, պարտադիր չէ լինել գերազանց պարող պաի ակումբի անդամ դառնալու համար: Անշուշտ միակ պահանջն այն է, որ մասնակիցն ունենա սովորելու մեծ ցանկություն՝ միախառնված շատ զվարճանքի և որակյալ ժամանցի հետ:  Մեր նպատակն է ապագայում մեծացնել մեր ակումբների թիվը, որպեսզի մեծանա հետաքրքրությունների շրջանակը և ավելի շատ մարդիկ ընդգրկվեն: