ԵՄՔԱ ՀԱՄ Խորհրդի և աշխատակազմի առաջնորդների աշխատանքային հանդիպում

unnamed (3)

Մայիսի 9-10-ը Սպիտակ ԵՄՔԱ համայնքային կենտրոնում տեղի ունեցավ ԵՄՔԱ Հայաստանի տեղական ԵՄՔԱ կազմակերպությունների գործադիր տնօրենների և ազգային և տեղական խորհուրդների անդամների հանդիպում, որի նպատակն էր հայկական ԵՄՔԱ փայատերերի և առաջնորդների հետ գնահատել շարժման 2012-2015 թթ.-ի ռազմավարական պլանի իրականացումը: Հանդիպմանը ներկա էին նաև սիրիահայ ԵՄՔԱ երիտասարդների խմբի 2 առաջնորդներ և ԵՄՔԱ Եվրոպայի գործադիր քարտուղար Վարդան Համբարձումյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Ազգային Միության և տեղական կազմակերպությունների վերջին երեք տարիների ձեռքբերումներն ու ձախողումները,  շարժման և բոլոր անդամ կազմակերպությունների ներկայիս վիճակը և ունեցած կարիքները, բացահայտվեցին դրանցից բխող նոր՝ 2015-2018 թթ.-ի ռազմավարական եռամյա պլանի առաջնահերթ ուղղությունները:

ԵՄՔԱ ՀԱՄ գործադիր տնօրեն Հայկ Խաչատրյանը և Փոխանակման ծրագրերի համակարգող Հայկուհի Կարապետյանը ներկայացրեցին 2015թ. իրականացրած և ընթացիկ ծրագրերը:

unnamed (1)

Երևան ԵՄՔԱ-ի գործադիր տնօրեն Լուսինե Վարդանյանը ներկայացրեց մայիսի 1-3-ը Արամյան ճամբարում կայացած ԵՄՔԱ ՀԱՄ Երիտասարդական ֆորումի արդյունքները և ֆորումի արդյունքում ստեղծված աշխատանքային խմբերն ու նրանց հիմանական հանձնարարությունները:

ԵՄՔԱ ՀԱՄ Խորհրդի անդամ Միսակ Սիմոնյանը և ԵՄՔԱ ՀԱՄ Ադմինիստրատիվ և Ծրագրերի օգնական Քնարիկ Մելքոնյանը ներկայացրեցին ԵՄՔԱ ՀԱՄ 2014թ. Ինդիեգոգո առցանց հարթակում իրականացրած դրամահավաքի արդյունքները: Այս օրինակը ներկայացվեց որպես հաջողված փորձ, որին հետևելով տեղական կազմակերպությունները կարող են իրենց սեփական դրամահավաք միջոցառումներն իրականացնել:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ ՀԿ նոր օրենքով նախատեսվող փոփոխութունները և այդ օրենքով պայմանավորված ԵՄՔԱ տեղական կազմակերպությունների կողմից անդամության սահմանման հնարավոր չափորոշիչները:

Հանդիպմանը աջակցում էր ԵՄՔԱ ՀԱՄ զարգացման փորձագետ Վինս Կորսարոն:

unnamed