ԵՄՔԱ ՀԱՄ երիտասարդ առաջնորդների Ֆորում 2015թ.

unnamed (3)

Մայիսի 1-3-ը Վանաձոր ԵՄՔԱ-ի Արամյան ճամբարում ԵՄՔԱ Հայաստանի <<Առաջնորդներ Հայաստանին>> ծրագրի շրջանակներում անցկացվեց տեղական ԵՄՔԱ Երիտասարդ առաջնորդների ֆորում: Յուրաքանչյուր տեղական ԵՄՔԱ ներկայացնում էին 5-ական մասնակիցներ` հիմնականում տեղական ԵՄՔԱ ծրագրերի առաջնորդներ, ճամբարային ծրագրի առաջնորդներ, երիտասարդական ծրագրային խմբերի առաջնորդներ (թենսինգ, սկաուտ), Ֆրոսթ Վելլի ԵՄՔԱ-ի հետ Փոխանակման ծրագրի 2015թ. մասնակից ճամբարային առաջնորդները, Փրեթֆիլ ԵՄՔԱ-ի հետ փոխանակման ծրագրի մասնակիցները, տեղական ԵՄՔԱ կառավարման համակարգում և խորհրդում ներգրավված երիտասարդներ:

2015թ.-ի երիտասարդ առաջնորդների ֆորումի նպատակն էր երիտասարդ առաջնորդներին տալ հնարավորություն քննարկել և գնահատել ԵՄՔԱ Հայաստանի վերջին երեք տարիների ընթացքում իրականացրած ծրագրերը և ծավալած գործունեությունը, ԵՄՔԱ կազմակերպական զարգացման և կառավարման համակարգի բարելավման վերաբերյալ կիսել իրենց կարծիքները և հանդես գալ առաջարկություններով մշակվելիք հաջորդ՝ 2015-2018թթ. եռամյա ռազմավարական զարգացման պլանի համար առաջնահերթությունների բացահայտման ուղղությամբ:

unnamed (4)

Ֆորումի ընթացքում ստեղծվեցին 3 աշխատանքային խմբեր, որոնցից յուրաքանչյուրը պատասխանատու է որևէ հատուկ ոլորտի համար՝ Թենսինգ ծրագրի զարգացման, ճամբարային ծրագրերի մշակման և զարգացման և ԵՄՔԱ զարգացման խմբեր: Բոլոր խմբերը քննարկումներ անցկացրեցին և դուրս բերեցին առաջնահերթ հանձնարարությունները, որոնց վրա պետք է աշխատեն և իրականացրեցին համապատասխան պատասխանատվությունների բաշխում: Խմբերից յուրաքանչյուրի համար ստեղծվեց Ֆեյսբուքյան փակ խումբ՝ որպես աշխատանքային առցանց հարթակներ:

ԵՄՔԱ Եվրոպայի Գործադիր քարտուղար Վարդան Համբարձումյանը և Պիտեր Քրորին այցելեցին ֆորումի մասնակիցներին և անցկացրեցին ԵՄՔԱ Եվրոպայի <<Հաշտության Արմատներ>> ծրագրի շրջանակներում ճամբարային տարածքների և ճամբարային ծրագրերի ազդեցության գնահատում:

Մեր առաջնորդները բարձր գնահատեցին ԵՄՔԱ Հայաստանի և նրա տեղական կազմակերպությունների և հատկապես Սիրիահայ ԵՄՔԱ երիտասարդների նախաձեռնող խմբի կատարած աշխատանքը և մաղթեցին նրանց հաջողություն հետագա ծրագրերում: Երիտասարդ առաջնորդներն ավելի մոտիվացվեցին քաջալերող խոսքերից և խոստացան անել հնարավոր ամեն ինչ իրենց իրականացրած ճամբարային ծրագրերի որակն ավելի բարելավելու համար:

 

unnamed (2) unnamed