Սովորեցնել Ձեզ (Երիտասարդներին)/Coaching You(th)

unnamed

ԵՄՔԱ ՀԱՄ Ծրագրերի օգնական Քնարիկ Մելքոնյանը և Արցախ ԵՄՔԱ-ի առաջնորդ Արամ Ջհանգիրյանը ԵՄՔԱ Հայաստանի կողմից մասնակցեցին  ապրիլի 16-27-ը Բայա Մարե քաղաքում ԵՄՔԱ Ռումինիայի կողմից կազմակերպած 10-օրյա դասընթացին: Դասընթացը  կազմակերպված էր Վրաստանից, Հայաստանից, Բելոռուսիայից, Մոլդովայից, Պորտուգալիայից, Իսպանիայից, Չեխիայից, Գերմանիայից, Լեհաստանից, Լատվիայից, Նիդեռլանդներից և Սերբիայից 13 տարբեր կազմակերպությունների երիտասարդների հետ աշխատող 30 աշխատակիցների և առաջնորդների համար:

Դասընթացը մի նոր մոտեցում է ոչ-ֆորմալ կրթությանը, որն առաջարկում է բարձր որակի տեղեկատվական բովանդակություն և ուղղորդում, թե ինչպես է պետք հետամուտ լինել անձնական նպատակներին հասնելուն:  Այս ծրագրի նպատակն էր վերապատրաստել երիտասարդ աշխատողներին, որպեսզի այս մեթոդը՝ որպես միջնորդության,  կրթության և զարգացման գործիք կիրառեն իրենց ամենօրյա աշխատանքում:

Դասընթացի ժամանակ մենք կենտրոնացանք տեսական հենք ստեղծելու վրա. ծանոթացանք Youthpass-ին՝ որպես ուսուցման նպատակները սահմանելու գործիք կիրառելուն, սովորեցինք, թե ինչպես պետք է որպես աշխատանքային գործիք օգտագործել փաստերը և թե ինչպես է պետք հարմարեցնել անձնական ուսուցման և հաղորդակցման ոճերը: Մենք հնարավորություն ունեցանք այս ամենը սովորել տարբեր վարժությունների, հանձնարարությունների և դերախաղերի միջոցով: Այս օրերի ընթացքում մենք տարբեր գործիքներով փորձեցինք մեր ուսուցման հմտությունները՝ լրատվամիջոցներ, բացօթյա խաղեր, միջմշակութային ուսուցում և այլն:

Ծրագրի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան այցելել Կարիտաս կենտրոն, որտեղ նրանք իրականացնում են ծրագրեր գնչուների համայնքի և երեխաների համար: Մենք նաև այցելեցինք գնչու համայնքներից մեկը: Բոլորի համար շատ տպավորիչ և հուզիչ էր նրանց աղքատիկ ապրելակերպը տեսնելը:

Վերջին օրը կենտրոնացված էր հետագա համագործակցության և գնահատման վրա: Մենք սկզբում Erasmus + թեմայով գործնական աշխատանք, իսկ հետո ծրագրում ներառված կազմակերպությունների միջև համագործակցության պլանավորում կատարեցինք: Մասնակիցները հնարավորություն ունեցան գտնել հավանական գործընկերներ իրենց սեփական ծրագրերի համար, նախնական ծրագրեր կազմեցին, ստացան տեղեկատվություն և աջակցություն կազմակերպող թիմից:

Ծրագիրն անց էր կացվում այնպիսի ստեղծագործ և արհեստավարժ ձևով, որ այն մասնակիցների համար ավելի հաճելի և հետաքրքիր լիներ: Ծրագիրն ուղեկցվում էր դերախաղերով, խաղերով, թիմային և ստեղծագործ աշխատանքով, որոնք բացահայտում էին բոլոր ներգրավված անհատների ներուժը: Ի շնորհիվ սրա բոլոր մասնակիցները և ներգրավված մարդիկ դարձան մտերիմ ընկերներ:

unnamed (3) unnamed (1) unnamed (2)