Խաղաղարար նախաձեռությունների ինստիտուտիշրջանավարտների հանդիպում

3

2015 թվականի փետրվարի 8-ից 14-ը 35 երիտասարդներ 16 երկրներից՝ այդ թվում Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից, Վրաստանից, Ռուսաստանից, Թուրքիայից, Անգլիայից, Իռլանդիայից, Կիպրոսից, Բալկանյան երկրներից, հավաքվել էին Բուդապեշտի Եվրոպական երիտասարդական կենտրոնում` Խաղաղարար նախաձեռությունների ինստիտուտի շրջանավարտների հանդիպման շրջանակներում:

Հայաստանը ներկայացնում էին ԵՄՔԱ ՀԱՄ խորհրդի անդամներ Արթուր Պապյանը և Մարիա Վարդանյանը, Երևանի ԵՄՔԱ Գործադիր տնօրեն Լուսինե Վարդանյանը, Սպիտակի ԵՄՔԱ-ի մենեջեր Թաթուլ Բոստանչյանը:

Խաղաղարար նախաձեռությունների ինստիտուտը Եվրոպայի ԵՄՔԱ-ի Համերաշխության Արմատներ ծրագրի շրջանակներում մեկական շաբաթ տևողությամբ երեք դասընթացների շարք էր, որոնցից առաջինը տեղի է ունեցել Ստամբուլում (հոկտեմբեր, 2012), երկրորդը` Երևանում (հունիս, 2013), վերջինը` Ստրասբուրգում (դեկտեմբեր, 2013): Խաղաղարար նախաձեռությունների ինստիտուտի հիմնական նպատակը համընկնում է Համերաշխության Արմատներ ծրագրի երկրորդ արդյունքի ցուցիչի հետ, այն է` քաջալերել կոնֆլիկտից տուժած տարածաշրջանների երիտասարդ առաջնորդներին իրենց ուղարկող կազմակերպություններում և համապատասխան համայնքներում գործել հանուն փոփոխության՝ որպես խաղաղության մշակույթի և միջսահմանային երկխոսության բազմապատկողներ:

Խաղաղարար նախաձեռnությունների ինստիտուտի շրջանավարտների հանդիպման նպատակն էր իրականացնել ողջ ծրագրի սխեմային համապատասխան եզրափակիչ հանդիպում, որտեղ կամփոփվեն արդյունքները և կկսիվի լավագույն փորձը: Հանդիպումը կապ ստեղծեց  Խաղաղարար նախաձեռությունների ինստիտուտի և Համերաշխության Արմատներ ծրագրի արդյունքի և ազդեցության գնահատման գործընթացների միջև՝ միաժամանակ ծառայելով որպես վերջինիս անցկացման պլանավորման սեմինար, ինչպես նաև  հիմնական տվյալների հավաքագրման և ֆոկուս-խմբի ֆորումի անցկացման համար: Ողջ ծրագիրը զուգորդված էր հետաքրքիր և բովանդակալից քննարկումներով, խաղերով, ինչպես նաև ճանաչողական միջմշակութային և ազգային տարրերով:

1 2