Y- Ծրագիր Իրականացնող Թիմի Հանդիպում (ԾԻԹՀ) 2015թ.

2

Ամեն տարի Ուայ Գլոբալը (Y Global) կազմակերպում է Y ծրագրերի իրականացման թիմի դասընթաց տարբեր երկրներում իրենց բոլոր միջազգային գործընկեր կազմակերպությունների աշխատողների ծրագրերի իրականացման ղեկավարների hամար: Ծրագրի հիմնական նպատակն է ուժեղացնել ծրագրի իրականացումը, համագործակցությունն ու համակարգումը Y Գլոբալի և նրա գործընկեր կազմակերպությունների միջև, փորձի փոխանակում, անցյալում ծրագրերի իրականացման գործընթացից քաղած դասերը, ծրագրերի ձեղքբերումների մասին տեղեկանալը, հետագա ծրագրային գործունեությունը բարելավելն ու փոփոխելը:

2015թ-ին դասընթացը տեղի ունեցավ փետրվարի 1-ից 7-ը Տանզանայի Մոշի և Լուշոտո քաղաքների ԵՄՔԱ հյուրատներում: Դասընթացին մասնակցելու համար հրավիրված էին մասնակիցներ Պաղեստինից, Բանգլադեշից, Շրի Լանկայից, ԵՄՔԱ Աֆրիկական Ալիանսից, Հայաստանից գործընկեր կազմակերպություններից: Քանի որ դասընթացի ուշադրությունը կենտրոնացված էր վրա, այն պահանջվում էր, որ մասնակիցները ուղղակիորեն ներգրավված լինեն ծրագրերի/ծրագրի իրականացմանը իրենց կազմակերպություններում:

2015 թ.-ին Y Global-ը կշարունակի ուշադրության կենտրոնում ունենալ հետեւյալ թեմաները`

  • Հանրային ծախսերի վերահսկման համակարգ (ՀԾՎՀ)
  • Խնայողության և ներդրման Խումբ (ԽՆԽ), ձեռնարկատիրության զարգացում
  • Ենթակայից Քաղաքացի և այլն

Որպես գործնական փորձ Լուշոտոյում մենք հնարավորություն ունեցանք հանդիպելերիտասարդների և տարածաշրջանի նախաձեռնող խմբերին, ովքեր ներգրավված են ծրագրերում: Բավականին տպավորիչ էր լսել, թե ինչպիսի ազդեցություն են այս ծրագրերն ունեցել իրենց և իրենց համայքի վրա, ինչպես է այն փոխում իրենց առօրյան: Նրաք մեզ պատմեցին այն ձեռքբերումների մասին, որից հետո նրանք սկսեցին տեսնել դրական փոփոխություներ և այն թե ինչպես է զարգացրել իրենց անձնային հմտություները:

ԵՄՔԱ ՀԱՄ-ը համգործակցելով Y Գլոբալի հետ 2013թ-ին կազմակերպեց                        դասընթացը: Ամեն տարի Y Global-ի հետ գործընկերության շնորհիվ ԵՄՔԱ Հայաստանի մի խումբ առաջնորդներ մեկնում են Նորվեգիա՝ Գլոբալ Շաբաթին և Թենսինգ փառատոնին մասնակցելու նպատակով: Համագործակցությունն այս տարի նույնպես կշարունակվի:

ԵՄՔԱ ՀԱՄ Ադմինիստրատիվ և Ծրագրերի օգնական Քնարիկ Մելքոնյանը մասնակցեց այս ծրագրին, քանի որ 2015 թ.- ին նա  ներգրավված կլինի  Y Գլոբալի կողմից ֆինանսավորվող ծրագրի իրականացմանը:  Քնարիկի համար դա շատ կարևոր և արժեքավոր փորձ էր:

1 3