Կամավորների միջազգային օր

1

2014թ-ի դեկտեմբերի 5-ին ԵՄՔԱ Հայաստանը հրավիրվել էր մասնակցել ՄԱԿ-ի գրասենյակում անցկացվելիք Կամավորների միջազգային օրվան (սկսած 1985թ-ից) նվիրված տոնավաճառին: Կամավորների միջազգային օր 2014թ.-ը կարևորում է կամավորների ներդրումը՝ ներգրավելով հասարակ մարդկանց որոշումների կայացման գործընթացներում, ի վերջո մասնակցության հնարավորություն տալով, որը հանգեցնում է ավելի ուժեղ կառավարման, սոցիալական համախմբվածության, խաղաղության և կայուն զարգացման: Որպես համաշխարհային շարժման մաս՝ ՄԱԿ-ի Հայաստանում կամավորները Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակում կազմակերպել էին տոնավաճառ` կամավորության մասին իրազեկվածության բարձացման և այդպիսով Հայաստանում կամավորների նվիրվածությունը գնահատելուն միանալու նպատակով: Տոնավաճառի նպատակն էր խթանել կամավորությունը և ներկայացնել  կազմակերպություններ, որոնք կամավորներին տալիս են աշխատանք և հնարավորություններ Հայաստանում: Որպեսզի ցույց տան կամավորական հնարավորությունների լայն շրջանակը և կազմակերպությունների բազմազանությունը, նրանք ունեին  15 կազմակերպությունների ներկայացման համար նախատեսված տարածք, որոնց թվում ԵՄՔԱ Հայաստանն ուներ իր տեղը: Տոնավաճառը բաց էր բոլորի համար և առաջ էր մղվում հատկապես ուսանողների և երիտասարդների շրջանում:

ԵՄՔԱ ՀԱՄ-ը հրավիրվել էր ներկայացնելու իր կամավորների գործունեությունը: ԵՄՔԱ Հայաստանը սիրիահայ ԵՄՔԱ Նախաձեռնող խմբի անդամների հետ միասին տոնավաճառի համար  պատրաստել էին կազակերպության տեանելիությունը ապահովող նյութեր՝ բուկլետներ, տեսանյութեր, նկարներ: Ցուցադրվել մի տեսանյութ, որը պատմում էր կազմակերպության մասին՝ ավելի շատ կենտրոնանալով  կամավորական աշխատանքի  և հնարավորությունների վրա: Մասնակցելով այս տոնավաճառին՝ մենք  ծանոթացանք կազմակերպությունների, որոնց մասին երբևիցե չէինք լսել, հնարավորություն ունեցանք շփվել այլ կազմակերպությունների հետ, որոնք կիսում են նմանատիպ արժեքներ ու հեռանկարներ:

Նույն օրը Ուորլդ Վիժըն Հայաստանը (World Vision Armenia) և Երևան Պրոդաքշնը հավաքել էին երկրի բազմաթիվ ակտիվ կամավորների ու կամավորական աշխատանքով զբաղվող կազմակերպությունների ամբողջ Հայաստանից, որպեսզի ցույց տան նրանց կատարած հրաշալի գործը գնահատելը: Այստեղ հնարավորություն ունեցանք ներկացացնել 5 ջոպեանոց նկարների շարքով հոլովակ, որի միջոցով համառոտ ներկայացրեցինք ԵՄՔԱ Հայաստանն ու նրա ծավալած գործունեությունը:

Երկրում ամենաակտիվ կամավորները հիմնականում 18-20 տարեկան երիտասարդներն են, ովքեր արժևորում և հաճույք են ստանում ինչ-որ մեկին օգտակար լինելու ցանկությունից: imyerevan.com-ը մի քանի րոպեո ժամանակ հատկացրեց և զրուցեց նրանցից մի քանիսի հետ, նրանց հարցրեց իրենց կամավորության փորձի մասին: Ռիմա Խաչատրյանը, ով Սպիտակ ԵՄՔԱ- ի ակտիվ կամավորներից է, նույնպես մասնակցեց հարցազրույցին՝ ներկայացնելով իր կամավորական փորձը:

<<Կամավորական աշխատանքը սկսել եմ դպրոցական տարիքից: Ամեն մի կամավորական գործի միանալիս, գործը կատարել եմ գիտակցաբար ու մարդկանց օգնելու մեծ ցանկությունից դրդված: Հատկապես մեծ հաճույք եմ ապրում երեխաների հետ աշխատելիս, չէ՞ որ նրանք այնքան խոցելի ու անպաշտպան են: Կամավորությունը երիտասարդներին իրազեկ է դարձնում: Մի քանի տարի տարբեր ծրագրերում աշխատելով շատ հմտություններ եմ ձեռք բերել, որոնք ինձ անշուշտ կօգնեն ամբողջ կյանքիս ընթացքում: >>- ասաց Ռիման:

2 3 4