<<Ակտիվ և պատասխանատու քաղաքացի>> դասընթաց

3

Նոյեմբերի 27-30-ը Վանաձոր ԵՄՔԱ-ի Արամյան ճամբարում կազմակերպվեց <<Առաջնորդներ Հայաստանին>> ծրագրի շրջանակներում երկրորդ դասընթացը, որի թեման էր <<Ակտիվ և պատասխանատու քաղաքացի>>: ինչպես և առաջինը, այս դասընթացը նույնպես վարում էին Արմեն Բեժանյանը և Աննա Զարգարյանը: Դասընթացում ընդգրկված թեմաներն ուղղված էին երիտասարդների՝ որպես ակտիվ քաղաքացիների իրազեկվածության և գիտակցության մակարդակi բարձրացմանը: Այս 4 օրերի ընթացքում մասնակիցները շատ բան սովորեցին համայնքի, տեղական ինքնակառավարման մարմինների, ակտիվ քաղաքացի լինելու, ինչպես նաև առողջապահության և կրթության ոլորտների, նախադպրոցական հաստատությունների, ՀՀ սահմանադրության համապատասխան օրենքներով ամրագրված տեղական ինքնակառավարման մարմինների իրավական նորմերի և դրանց առավել հաճախ հանդիպող խախտումների մասին:  Այս ամենը քննարկվում էր նրանց՝ որպես ակտիվ քաղաքացիներ ներգրավվելու կարևորության, իրավիճակի ճիշտ մեկնաբանության և այդ խնդիրները լուծելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու, նաև նրանց ԶԼՄ-ների հետ համագործակցության մասին՝ համայնքում եղած խնդիրները լուծելու պատասխանատվությունը ստանձնելու առումով համատեքստում: Նրանք սովորեցին, թե ինչպես են վեր հանում համայնքի կարիքները և դրանք լուծելու ուղղությամբ տարվող քայլերի հերթականությունը: Երիտասարդ մասնակիցները դասընթացի ընթացքում բավականին ակտիվ էին: Ինտերակտիվ մեթոդները և խմբային հանձնարարությունները նրանց հնարավորություն էին տալիս սովորած տեսությունը կիրառել գործնականում: Վերջում 2 դասընթացներին մասնակցած բոլոր առաջնորդները ստացած դասընթացն ավարտելը հավաստող վկայական:

1 34