ԵՄՔԱ Եվրոպայի <<Հաշտության Արմատներ>> Ծրագիրը Ստամբուլում

unnamed (2)

2014թ. հոկտեմբերի 20-26-ը Թուրքիային Ստամբուլ քաղաքում տեղի ունեցավ ԵՄՔԱ Եվրոպայի <<Հաշտության Արմատներ>> նախագծի Խաղաղության Ինստիտուտի շրջանավարտների հայ-թուրքական երկկողմ խմբի համատեղ ծրագիրը:  ԵՄՔԱ Եվրոպայի Գործադիր Քարտուղար Վարդան Համբարձումյանի ղեկավարությամբ հայկական կողմի 7 մասնակիցներն թուրքական գործընկեր YUCEL Kulture հիմնադրամի հետ համատեղ իրականացրեցին երիտասարդների փոխանակման ծրագիր, որի նպատակն էր հակամարտող երկրներից երիտասարդների շփման և մշակութային փոխանակման միջոցով միասին՝ հանուն փոփոխության հանդես գալը: Ծրագրի բովանդակությունը հնարավորություն տվեց մասնակիցներին ծանոթանալ Ստամբուլին՝ այցելելով տարբեր տեսարժան վայրեր և միմյանց հետ ժամանակ անցկացնելով: Թուրքական և մուսուլմանական տեսարժան վայրերի կողքին նախագծի մասնակիցներն այցելեցին Ստամբուլի հայկական պատրիարքարան, հայկական եկեղեցի և հնարավորություն ունեցան ներկ գտնվել հայ համայնքի կազմակերպած համերգին:

Հայկական պատվիրակության կազմում էին նաև ԵՄՔԱ ՀԱՄ Խորհրդի անդամ Արթուր Պապյանը և ԵՄՔԱ ՀԱՄ Փոխանակման Ծրագրերի համակարգող Հայկուհի Կարապետյանը:

unnamed (3) unnamed