Մեկ միլիոն ձայն նախագիծ

1

Որպես ամենամեծ և ամենահին միջազգային երիտասարդական կազմակերպություն, որն աշխատում է աշխարհի 119 երկրներում, ԵՄՔԱ-ն պարտավորվում է հզորացնել երիտասարդներին՝  ծրագրեր, դասընթացներ, հարմարություններ և անվտանգ տարածք տրամադրելով, որոնք թույլ են տալիս զարգացնել և մեծացնել իրենց ներուժը:

հետազոտության նպատակն է  կարծիքներ հավաքել և հասկանալ երիտասարդ մարդկանց կողմից իրենց ներկայիս իրականության ընկալումը և թե երիտասարդները ինչ են կարծում և° որպես անհատներ, և° խմբերով, ինչպես պետք է իրականում լինի: Ավելի քան 65 երկրներ համաձայնել են մասնակցել ԵՄՔԱ Համաշխարհային Ալիանիս նախաձեռնած այս նշանակալից նախագծին, որն իրականացվում է Միջազգային Աշխատանքի Կազմակերպության և Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության հետ համագործակցությամբ: Այս հետազոտությունը կբացահայտի, թե ինչպես են երիտասարդները գնահատում  իրենց կյանքը, իրենց աշխարհը, և իրենց կարիքները 3 առանցքային հարցերի շուրջ՝ զբաղվածություն, առողջապահություն, քաղաքացիական ներգրավածություն:

2014թ-ի  հոկտեմբերի 24-26-ը Բելոռուսիայի Վոլոժին ԵՄՔԱ-ում  տեղի ունեցավ (ՄՄՁ) թեմայով սեմինար, որին մասնակցում էին Հայաստանի, Բելառուսիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի ՄՄՁ ծրագրի ազգային համակարգողները և հիմնական առաջնորդները, որպեսզի քննարկեն նախագծի մանրամասները և  պատրաստվեն  հետազոտությունն իրականացնելուն:

Հայաստանի  ԵՄՔԱ ՀԱՄ Ադմինիստրատիվ և Ծրագրերի օգնական և ՄՄՁ ծրագրի համակարգող Քնարիկ Մելքոնյանը և Լիլիթ Պետրոսյանը, ով կամավոր աջակցելու էր ծրագրի իրականացման ընթացքում, մասնակցեցին սեմինարին: Սեմինարը շատ արդյունավետ էր, քանի որ քննարկվեցին ՄՄՁ հարցաթերթիկների, հետազոտության մեթոդոլոգիայի, կիրառվող մեթոդի առավելությունների և թերությունների, հարցաթերթիկը լրացնողների պատահական ընտրության կարևորության, հարցաթերթիկների յուրաքանչյուր ԵՄՔԱ ազգային լեզվով թարգմանելու, հարցաթերթիկների բովանդակության և դրանք թիրախային տարիքային խմբի համար մատչելի դարձնելու հետ կապված հարցեր, ինչպես նաև ծրագրի իրականացման ընթացքում հավանական դժվարություններն ու դրանց հնարավոր լուծումների տարբերակները:

unnamed (2) unnamed (3) unnamed