Ճամբարային առաջնորդների ֆորում

3

2014թ. հոկտեմբերի 4-5-ը Վանաձոր ԵՄՔԱ-ի Արամյան ճամբարում ԵՄՔԱ Հայաստանն անցկացրեց իր երրորդ Ճամբարային առաջնորդների ֆորումը, որին որպես ճամբարային փորձագետներ մասնակցում էին ԵՄՔԱ Հայաստանի գործընկեր կազմակերպություններից ԵՄՔԱ-ԵԿՔԱ Նորվեգիայից Յան Լաքը, Բեքեթ Չիմնի Քորներզ (ԲիՍիՍի) ԵՄՔԱ-ից Ռեբեքա Մքքլասկին,  Ֆրոսթ Վելի ԵՄՔԱ-ից Քեմ Քոբեիսին և ԱՄՆ-ից ԵՄՔԱ Հայաստանի կազմակերպչական զարգացման փորձագետ Վինս Կորսարոն: Քեմ Քոբեիսին 2012թ-ին մասնակցում էր նաև ԵՄՔԱ Հայաստանի առաջին Ճամբարային Առաջնորդների ֆորումին: ԵՄՔԱ Հայաստանը ֆորումում ներկայացնում էին ճամբարային առաջնորդներ բոլոր տեղական կազմակերպություններից և  սիրահայ ԵՄՔԱ Նախաձեռնող Խմբից:

2014թ. ճամբարային առաջնորդների ֆորումի թեման էր <<ԵՄՔԱ ճամբարները՝ որպես երիտասարդենրի ներգրավման, զարգացման և նրանց հնարավորությունների ընձեռնման միջոց>>: Ֆորումի նպատակն էր քննարկել և գնահատել և° Ազգային Միության, և° տեղական ԵՄՔԱ-ներում իրականացրած ճամբարային ծրագրերը և փոխանակել գաղափարներ՝ դրանք ավելի զարգացնելու նպատակով: Տարբեր տեղական ԵՄՔԱ կազմակերպություններից երիտասարդ աջանորդները ներկայացրեցին  իրենց կազմակերպություններում իրականացրած տարբեր տիպի ճամբարների փորձը, ճամբարային ծրագրի իրականացման և համայնքի՝ հատկապես համայնքի առավել ակտիվ երիտասարդների ներգրավման տեսանկյունից ձեռքբերումները, ինչպես նաև հանդիպած դժվարությունները:

Ճամբարային փորձագետները նույնպես կիսեցին իրենց անձնական ճամբարային փորձը և ներկայացրեցին գործընկեր կազմակերպությունների իրականացրած ճամբարները: Նրանք բարձր գնահատեցին ԵՄՔԱ Հայաստանի և նրա տեղական կազմակերպությունների կատարած աշխատանքը և մաղթեցին հաջողություն հետագա  ծրագրերում: Երիտասարդ առաջնորդներն ավելի մոտիվացվեցին քաջալերող խոսքերից և խոստացան անել հնարավոր ամեն ինչ իրենց իրականացրած ճամբարային ծրագրերի որակն ավելի բարելավելու համար:

3 4