<<Երիտասարդները հանուն փոփոխության>> Թենսինգ փառատոն

1

Վանաձոր ԵՄՔԱ-ի և Օսլո ԵՄՔԱ-ԵԿՔԱ-ի երկարաժամկետ գործընկերության շրջանակներում  6 նորվեգացի երիտասարդներ հերթական ամենամյա ճանաչողական այցով 2014թ. սեպտեմբերի 28-հեկտեմբերի 6-ը ժամանեցին Հայաստան:  Այցի հիմնական նպատակն էր  հայ և նորվեգացի երիտասարդների միջև փորձի փոխանակումը Թենսինգ փառատոն կամզակերպելու միջոցով:

Ստեղծվեց 5 անդամներով աշխատանքային թիմ՝ Վանաձոր ԵՄՔԱ-ի Գործադիր տնօրեն Արեգ Մարտիրոսյան,  Արամայիս Ուլիխանյան, Քնարիկ Մելքոնյան (Վանաձոր ԵՄՔԱ), Թաթուլ Բոստանչյան (Սպիտակ ԵՄՔԱ) և Վարդան Մինասյան (Վարդենիս ԵՄՔԱ) կազմով, ովքեր զբաղվելու էին  նորվեգական թիմի այցի և Թենսինգ փառատոնի կազմկերպչական հարցերով:

Վանաձոր ԵՄՔԱ-ի Արամյան ճամբարում անցկացվեց Թենսինգ փառատոնի մասնակիցների ճամբար, որին մասնակցեցին 45 երիտասարդներ ԵՄՔԱ Հայաստանի բոլոր տեղական կազմկերպություններից՝ այդ թվում նաև սիրիահայ ԵՄՔԱ Նախաձեռնող Խմբից և նորվեգացի առաջոնրդները: Ճամբարի ծրագիրն ընդգրկում էր երգեր, պարեր, դրամաներ, խաղեր, տարբեր տիպի աշխատանքներ՝ գրաֆիթթի, ապարանջանների պատրաստում, վաֆլի պատրաստել, և այլն:  Նորվեգացի երիտասարդները ճամբարի հայ մասնակիցների համար անցկացրեցին սեմինար Նորվեգիայի ԵՄՔԱ-ԵԿՔԱ-ի իրականացրած <<Վերջ Աղքատությանը>> ծրագրի վերաբերյալ: Մասնակիցներն իրենք իրենց ձեռքով պատրաստեցին փառատոնի շապիկներ:

Հոկտեմբերի 2-ին Վանաձոր ԵՄՔԱ-ի համայնքային կենտրոնում հրաշալի փառատոն տեղի ունեցավ, որի հանդիսատեսի շարքերում էին մասնակիցների ծնողներն ու ընկերները, համայնքից հրավիրված այլ մարդիկ: Փառատոնի նպատակն էր մոտիվացնել համայնքի երիտասարդներին և ներգրավել կազմակերպությունում՝ որպես կամավորներ, բարձրացնել Թենսինգ ծրագրի մասին իրազեկվածության մակարդակը:   ԵՄՔԱ Հայաստանի գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները, ովքեր Հայաստան էին ժամանել ԵՄՔԱ Հայաստանի Գործընկերների հանդիպմանը մասնակցելու նպատակով, նույնպես ներկա էին փառատոնին և մեծ բավականություն ստացան երիտասարդների կատարած աշխատանքից:

2 3