ԵՄՔԱ Հայաստանի Գործընկերների հանդիպում

1

Հոկտեմբերի 1-3-ը տեղի ունեցավ ԵՄՔԱ Հայաստանի Գործընկերների հանդիպումը: ԵՄՔԱ ՀԱՄ Խորհրդի նախագահ Արարատ Հարությունյանը, ԵՄՔԱ ՀԱՄ Գործադիր տնօրեն Հայկ Խաչատրյանը և ԵՄՔԱ ՀԱՄ Փոխանակման ծրագրերի համակարգող Հայկուհի Կարապետյանը ԵՄՔԱ Հայաստանի գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների՝ ԲիՍիՍի ԵՄՔԱ-ից Ռեբեքա Մքքլասկիի և Քրիս Վելենսի, Ֆութհիլս ԵՄՔԱ-ից Մարկ Յիգերի և նրա կնոջ՝ Կորիննա Յիգերի, Ջոն Լուսարարյանի և նրա կնոջ՝ Ջենիֆեր Լուսարարյանի, Ֆրոսթ Վելի ԵՄՔԱ-ից Քեմ Քոբեիսիի, Նորվեգիայի ԵՄՔԱ-ԵԿՔԱ-ից Յան Լաքի, ԵՄՔԱ Եվրոպայի ներկայացուցիչ Վարդան Համբարձումյանի հետ միասին քննարկեցին  ներկայիս գործընկերությունների հետ կապված հարցերը և դրանք էլ ավելի ուժեղացնելու հնարավորությունները: Հանդիպումը ֆասիլիտացնում էր ԵՄՔԱ Հայաստանի զարգացման փորձագետ Վինս Կորսարոն (ԱՄՆ):

Հանդիպման շրջանակներում գործընկերներն այցելեցին տեղական ԵՄՔԱ-ներ՝ ճանապարհին կանգ առնելով տարբեր պատմամշակութային տեսարժան վայրերի մոտ: Վարդենիս ԵՄՔԱ-ի  և Վանաձոր ԵՄՔԱ-ի համայնքային կենտրոններում նրանք հանդիպեցին ԵՄՔԱ Խորհուրդների, աշխատակազմի անդամների և առաջնորդների հետ, քննարկեցին տեղական ԵՄՔԱ-ների ներկայիս իրավիճակը, նրանց ձեռքբերումները և իրենց աշխատանքում ունեցած խնդիրները: Գործընկերների Խումբը Վանաձոր ԵՄՔԱ-ի համայնքային կենտրոնում մասնակցեց <<Երիտասարդությունը հանուն փոփոխության>> Թենսինգ փառատոնին, որը կազմակերպել էին ԵՄՔԱ Հայաստանի տեղական կազմակերպությունների և ԵՄՔԱ-ԵԿՔԱ Նորվեգիայի երիտասարդ առաջնորդները: Բոլորն իսկապես տպավորված էին այս կարճ ժամանակահատվածում երիտասարդների կատարած հսկայածավալ աշխատանքով: Այստեղ գործընկերները նաև հնարավորություն ունեցան հանդիպել սիրիահայ երիտասարդների ԵՄՔԱ Նախաձեռնող Խմբի առաջնորդների մի մասին և զրուցեցին սիրիահայ երեխաների հետ կատարած նրանց աշխատանքի, ԵՄՔԱ շարժման մեջ նրանց ներգրավվածության, ինչպես նաև ունեցած կարիքների ու դժվարությունների մասին:

Հոկտեմբերի 3-ին Սպիտակի ԵՄՔԱ-ի <<Ապագայի տուն>> համայնքային կենտրոնում տեղի ունեցան հիմնական աշխատանքային հանդիպումները: Քննարկման ներկայացվեցին գործընկեր կազմակերպությունների հետ իրականացվող բոլոր ծրագրերը՝ հատկապես երիտասարդների փոխանակման ծրագրերը, ԵՄՔԱ-ԵԿՔԱ Նորվեգիայի աջակցությամբ իրականացվող <<Առաջնորդներ Հայաստանին>> ծրագիրը:
2