Մեր առաջնորդները Ֆրոսթ Վելի ԵՄՔԱ ճամբարում

unnamed

2010թ-ից սկսած ԵՄՔԱ Հայաստանի և ԱՄՆ Ֆրոսթ Վելի ԵՄՔԱ-ի գործընկերության շնորհիվ և երկու կազմակերպությունների միջև փորձի փոխանակման ծրագրի շրջանակներում ամեն տարի ԵՄՔԱ Հայաստանի մեկ կամ երկու  առաջնորդներ հնարավորություն են ունենում աշխատել Ֆրոսթ Վելի ԵՄՔԱ ճամբարում և ձեռք բերել արժեքավոր ճամբարային փորձ:  2014թ-ին ԵՄՔԱ Հայաստանի առաջնորդներ Միսակ Սիմոնյանը (Սպիտակ ԵՄՔԱ-ի կամավոր, ԵՄՔԱ ՀԱՄ խորհրդի անդամ) և Սամվել Խաչատրյանը (Սպիտակ ԵՄՔԱ կամավոր) որպես ճամբարային առաջնորդներ աշխատեցին Ֆրոսթ Վելի ԵՄՔԱ ամառային ճամբարում:

Այս ճամբարն ամբողջովին նոր փորձ է մեր առաջնորդների համար: Ճամբարը տևում է 2,5 ամիս: Ճամբարի առաջին շաբաթն ինտենսիվ դասընթացների շրջան է: Բոլոր ճամբարային առաջնորդներին ներկայացնում են երեխաների հետ աշխատանքի ճամբարի քաղաքականությունը, ամերիկացի երեխաների մշակութային և վարքի առաձնահատկություները և տարբերությունները, հավանական ճամբարային կոնֆլիկտային իրավիճակները և նրանց հնարավոր լուծումները: Հաջորդ 8 շաբաթների ընթացքում ճամբարային առաջնորդների միջազգային թիմն աշխատում է ճամբարի 4 հերթափոխերի  տարբեր տարիքային խմբերի հետ: Ճամբարային ծրագիրը հագեցած է տարբեր տիպի աշխատանքներով՝ արշավներ, սպորտ, պար, երաժշտություն, կյանքի հմտություններ, տարբեր խմբեր, ատաղձագործության և կավագործության դասեր, լող և այլն:  ճամբարի վերջին շաբաթն ընտանեկան ճամբար է, որի թիրախային խումբը տասնյակ տարիներ շարունակ ճամբարական ընտանիքներն են:

ԱՄՆ-ից, Անգլիայից, Ֆրանսիայից, Նիդեռլանդներից և այլ երկրներից ժամանած միջազգային թիմում աշխատելը նոր ընկերներ ձեռք բերելու, միմյանց մշակույթին ծանոթանալու հնարավորություն է: Այս ճամբարում աշխատելը նաև հնարավորություն է բոլորին Հայատանն ու հայկական մշակույթը ներկայացնելու համար:

Հայաստան վերադառնալուց հետո մեր առաջնորդներն իրենց փորձը կիսում են մնացած առաջնորդների հետ և Ֆրոսթ Վելի ԵՄՔԱ-ում ստացած իրենց գիտելիքն ու հմտությունները ներ են դնում ի շահ հայկական ԵՄՔԱ ճամբարային ծրագրի զարգացման: